Քննարկվում է Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու հարցը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների հետեւողական քայլերը վերջին ժամանակներում անհանգստություն են առաջացրել ռուսական իշխանությունների մոտ։ Տարբեր էմիսարներ են գործուղվում Հայաստան, մեզ ասացին, որ փորձում են ընդդիմադիր նոր՝ առավել կենսունակ միավոր ձեւավորել, որը անհրաժեշտության դեպքում կօգտագործեն Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։
Ռուսական գործոնի ակտիվության ապացույց է նաեւ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի նախօրեի հանդիպումը հայտնի ռուս մարդկանց անունը կրող երևանյան դպրոցների տնօրենների հետ։ Սերգեյ Կոպիրկինը տնօրեններին հայտնել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու հարցը։ Արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսաց լեզվով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է և չունի փաստական հենք. ՀՀ ԱԳՆ
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթակա...
Ադրբեջան այցից հետո Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն
Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ...
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լ...
Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյին հայտնել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրան...