ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես համարում եմ, որ ՌԴ-ն մեր լավագույն դաշնակիցն է․ ինչ են մեզ առաջարկում մյուսները․ Սերժ Սարգսյան
«Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ ՌԴ խաղաղապահներին ուղղված քննադատությունը ավել–պակաս խոսակցություն է։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ նույնպես ոգևորված չէ ՌԴ որոշ պաշտոնյաների հայտարարություններից և անթույլատրելի է համարում նրանց կողմից ահաբեկչին և ահաբեկչի թիրախին նույն հարթության վրա դնելն ու երկուսին հանդարտության կոչ անելը։
Միևնույն ժամանակ Սարգսյանն ասել է, որ ԼՂ-ում ադրբեջանական վերջին ահաբեկչական գործողությունների ժամանակ հենց ՌԴ ՊՆ-ն հանդես եկավ հասցեական հայտարարությամբ, իսկ եվրոպական միության հատուկ ներկայացուցիչը այն ուղղակի անվանեց «արյունալի միջադեպ»։
«Ես երբեք ռուսամոլ չեմ եղել, չեմ էլ լինելու։ Ես համարում եմ, որ ՌԴ-ն մեր լավագույն դաշնակիցն է։ Նրանք, ովքեր ուզում են գալ այս տարածաշրջան, ի՞նչ են մեզ առաջարկում։ Իսկ ովքեր այդ գաղափարն առաջ են տանում այդպիսի պայմանավորվածություն ունե՞ն, ՆԱՏՕ-ն գալու է այստեղ, ռազմաբազա դնի, եվրոպական մի որևէ երկիր Ղարաբաղում կոնտիգե՞նտ է ունենալու»,-ասել է Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահը միաժամանակ շեշտել է, որ դաշնակցային հարաբերությունները միակողմանի օգնության համար չեն, և Հայաստանը չպետք է ձեռքերը ծալի և միայն օգնություն ակնկալի։
«Պետք է հասկանալ, որ միջազգային քաղաքականությունը շատ կոշտ, դաժան կողմեր ունի։ Երբ տեսնում են, որ մարդ այդտեղից բան չի հասկանում, անմիջապես կուլ են տալիս։ Այո՛, ՌԴ-ն եղել է և հիմա էլ մեր դաշնակիցն է, իսկ մեր կողմից տեսնո՞ւմ եք այդպիսի դաշնակցային հարաբերություններ»,- հարց է տվել Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բակի կռիվ չի, որ գնանք կողքը կանգնենք․ ասում ենք՝ բանակցեք իրար հետ․ ՔՊ-ական պատգամավորը՝ Արցախը Ադրբեջանից պաշտպանելու մասին
Մեր գործընկերների հետ եկել ենք համաձայնության, որ Արցախը և Ադրբեջանը պետք է բանակցեն իրենց ապագայի շուրջ։ ՔՊ-ական պատգամ...
Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, խեղաթյուրել է փաստերը և «իրականությունը չարտաց...
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ․ ֆրանսիացի պատգամավորը՝ ադրբեջանական դիվերսիայի մասին
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն Լոուր...
Ադրբեջանցիների կողմից սպանված արցախցի ոստիկանի մարմնի վրա ավելի քան 20 հրազենային վիրավորում է եղել. ԱՀ պետնախարար
Արցախում ադրբեջանական ԶՈՒ կողմից սպանված ոստիկաններից մեկի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում։...