Լարված են «քոչարյանական» եւ «թորոսյանական» թևերի հարաբերությունները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում լարվածությունը եւ հակասությունները գնալով խորանում են: Բանն այն է, որ ՔՊ-ականները բաժանված են մի քանի խմբերի. մի թեւը Անդրանիկ Քոչարյանի շուրջ են, մյուսը, այսպես կոչված, նախկին ՀԿ սեկտորի թեւն է, որոնք անվերապահ աջակցում են Արսեն Թորոսյանին, վերջինիս համարում են արդարության առաջամարտիկ, որ համարձակվեց ՔՊ կուսակցության վարչության կեղծված ընտրությունների մասին բարձրաձայնել ներսում, բողոքարկել:
Հաջորդը Ալեն Սիմոնյանի թեւն է, եւ կա նաեւ «փաշինյանականների թեւ», որոնք խմբակցության ներսում կատարվող ցանկացած իրադարձություն շտապում են հայտնել Փաշինյանին ՍՄՍ-ներով, որպեսզի նրա աչքին բարձրանան: Ահա այս խմբերը առիթը բաց չեն թողնում տարբեր առիթներով իրար մեղադրելու եւ միմյանց վրա ցեխ շպրտելու՝ նաեւ մեդիա տիրույթ նետելով բազմազան լուրեր:
Հատկապես լարված են «քոչարյանական» եւ «թորոսյանական» թեւերի հարաբերությունները: Բանն այն է, որ Անդրանիկ Քոչարյանի «աջակիցները» փորձում են ամեն կերպ թուլացնել Թորոսյանի դիրքերը կուսակցության ներսում, ինչպես նաեւ Թորոսյանի հետ կապված հակաարշավ են տանում Փաշինյանի մոտ:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Կա քաղաքական կամք՝ հաղթահարելու հակամարտության այս պատմությունըի. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական ԱՊԱ գործակալո...
Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել իր նպատակներին հասնելու համար. ԱՄՆ հետախուզական ծառայություն
ԱՄՆ ազգային անվտանգության տնօրենի գրասենյակը հրապարակել «Գլոբալ ռիսկեր» զեկույցը, որտեղ ի թիվս համաշխարհային տարբեր խնդի...
ՀՀ-ն հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից
Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից։ «Այո, մենք ներկայացրել ենք համապատասխան առաջարկ...
«Ջերմուկ Գրուպ»-ը՝ Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված պարզաբանում է տարածել
«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն հանդես է եկել Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված հրապարակման պարզաբանմամբ. «HETQ.am կայքում հրա...