Իրավիճակը շտկել հնարավոր է, բայց բանակցողը պետք է փոխվի․ Սերժ Սարգսյան
Բանակցողը պետք է փոխվի, չի հաջողի, երբ դիմացինը հրապարակավ իրեն համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մենք ադրբեջանցիների հետ չենք բանակցել, բանակցել ենք միջնորդների հետ, որովհետև ադրբեջանցիների հետ բանակցելու բան չունենք: Իրենք ուզում են, որ ամեն ինչն իրենցը լինի ու դեռ մի բան էլ ավելի: Իսկ միջնորդներնն ինչպե՞ս պետք է վերաբերվեն այն մարդուն, որը մեկ այստեղ է թռչում, մեկ այնտեղ, մեկ Պրահա, մեկ Մոսկվա: Դա փոխլրացման քաղաքականություն չի, դա ճնշման տակ կախված, ճնշման ազդեցությունից կարծիքի փոփոխություն է»,-ասել է երրորդ նախագահը:
Նա նշել է, թե չգիտի՝ ինչ են բանակցում ներկայիս իշխանությունները․ «Կարող եմ ասել, որ միևնույն է, նրանց չի հաջողվի իրականացնել այն գաղափարները, որոնք գոնե հիմա փորձում են իրականացնել»։
Սերժ Սարգսյանի կարծիքով, իրավիճակն անասելի դժվար կլինի այն անձի համար, ով փոխարինելու է ներկա բանակցողին, բայց իրավիճակը շտկել հնարավոր է:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, խեղաթյուրել է փաստերը և «իրականությունը չարտաց...
Ադրբեջանցիների կողմից սպանված արցախցի ոստիկանի մարմնի վրա ավելի քան 20 հրազենային վիրավորում է եղել. ԱՀ պետնախարար
Արցախում ադրբեջանական ԶՈՒ կողմից սպանված ոստիկաններից մեկի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում։...
Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, միակ ճանապարհը պայքարելն է մինչև վերջ. Արցախի պետնախարար
Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, Բաքվի նպատակն է՝ փորձել գերու և պատանդի հետ վարվել այնպես, ինչպես կամենում է և ստանալ...
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ․ ֆրանսիացի պատգամավորը՝ ադրբեջանական դիվերսիայի մասին
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն Լոուր...