ԵՄ-ն փորձում է հետխորհրդային տարածքում ամրապնդվել. Լոգվինով
Հայաստանում Եվրամիության առաքելության մեկնարկը հետխորհրդային տարածքում ամրապնդվելու փորձ է` օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը։
«Սա Բրյուսելի փորձն է, միջնորդի դեր խաղալով, ամրապնդվել հետխորհրդային տարածքում»,– ասել է նա։
Ըստ նրա՝ այս գործողություններում կան նաև զգալի հակառուսական բաղադրիչներ։
«Նրանք ձգտում են չեզոքացնել մեր երկրի պատմական դերը ՝ որպես անվտանգության երաշխավորի», – ասել է Լոգվինովը:
Հիշեցնենք՝ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ, մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը, հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:
Նմանատիպ հոդվածներ
Կա քաղաքական կամք՝ հաղթահարելու հակամարտության այս պատմությունըի. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական ԱՊԱ գործակալո...
Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել իր նպատակներին հասնելու համար. ԱՄՆ հետախուզական ծառայություն
ԱՄՆ ազգային անվտանգության տնօրենի գրասենյակը հրապարակել «Գլոբալ ռիսկեր» զեկույցը, որտեղ ի թիվս համաշխարհային տարբեր խնդի...
ՀՀ-ն հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից
Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից։ «Այո, մենք ներկայացրել ենք համապատասխան առաջարկ...
«Ջերմուկ Գրուպ»-ը՝ Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված պարզաբանում է տարածել
«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն հանդես է եկել Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված հրապարակման պարզաբանմամբ. «HETQ.am կայքում հրա...