Իրանում 6 հոգու դատապարտել են մահապատժի
Ահվազի (Իրան) հեղափոխական դատարանը մահապատժի է դատապարտել 6 հոգու։ Այս մասին հայտնում է Tasnim News լրատվականը։
Լրատվականը հայտնում է, որ այս անձինք մեղադրվում են Բասիջի ուժերի երկու անդամների, ինչպես նաև ոստիկանի և մեկ զինվորի սպանության մեջ։
Մահվան դատապարտված վեց տղամարդիկ Ահվազի արաբական ազատության շարժման անդամներ են, որը 1999 թվականից ակտիվ գործունեություն է ծավալում Իրանի Խուզիստան նահանգում: Իրանում կազմակերպված ռազմական ու քաղաքացիական օբյեկտների մի շարք պայթյուններից ու գնդակոծություններից հետո այս շարժումը ճանաչվեց որպես ահաբեկչական կազմակերպություն։ Նրա նպատակն է Իրանից Խուզիստան նահանգի անջատումը և արաբական պետության ստեղծումը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները: Հիշեցնենք` Դիվերսիոն ներ...
Վիրավորին վիրահատել են. վիճակը գնահատվում է կայուն ծանր. Արցախի ԱՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստի...
Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում թիրախավորել...
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով` կա զոհ և վիրավոր
Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, Խայփալու կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով...