
Ինչքան հարկ է թաքցրել «Գոլդեն Փելեսը» գնած բիզնեսմենը ՊԵԿ-ից. «Հրապարակ»

«Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատեր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան մեծահարուստ գնորդ, նոր հայ բիզնեսմեն, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության հիմնադիր Նարեկ Նալբանդյանը բենզինի ու ցորենի ներկրմամբ զբաղվելու ընթացքում հայտնվել է Պետեկամուտների կոմիտեի տեսադաշտում։ ՊԵԿ-ը պարզել է, որ տարբեր մեքենայությունների արդյունքում պետական բյուջե հարկեր չեն վճարվել։ Գրում է «Հրապարակը»:
Առաջին խախտումն ավարտվել է վնասների փոխհատուցմամբ՝ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական վարույթի հարուցումից հետո Նարեկ Նալբանդյանը վերականգնել է պետությանը պատճառած վնասը։ Սակայն ինչ որ ժամանակ անց նա կրկին սկսել է խաբել պետությանը եւ այս անգամ արդեն ՊԵԿ-ը վարույթ է հարուցել, որը կարող է անգամ կալանքով ավարտվել։
Լրատվականը գրում է, որ այս պատմությունը ներկայացնում է հղում անելով իր աղբյուրներին, քանի որ ոչ ՊԵԿ-ից, ոչ Քննչական կոմիտեից, ոչ դատախազությունից տեղեկատվություն իրենց չեն փոխանցել։
Լրատվականի հետ զրույցում ՊԵԿ-ից ասել են, որ անցած տարի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը 1 միլիարդ 496 միլիոն, 769 հազար դրամի վնաս է պատճառել պետությանը՝ հարկերից խուսափելով։ Դրա առիթով հարուցվել է քրեական գործ եւ ավարտվել է վնասների վերականգնմամբ։