Հատիս լեռան վրա ամրոց է հայտնաբերվել. ԿԳՄՍ-ն ու «Ծառուկյան» հիմնադրամը հուշագիր են ստորագրել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է հուշագիր՝ ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման և վերականգնման աշխատանքների շուրջ համագործակցության վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից՝ լիազոր ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանը:
Հուշագիրը կնքվել է՝ կարևորելու պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, օժանդակելու պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը:
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ համատեղ գործունեությունը կիրականացվի՝ ի շահ հուշարձանի պահպանության և հանրայնացման: Կողմերը վերահաստատել են հուշագրով սահմանված պարտականություններն իրականացնելու պատրաստակամությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրմշտոց, ծեծկռտուք Կառավարության մոտ` Փաշինյանի ավտոշարասյան շենք մտնելու ընթացքում. 168.аm
Այսօր առավոտյան Կառավարության հերթական նիստից առաջ Մելիք-Ադամյան փողոցի Կառավարության շենքի մուտքի մոտ, որտեղից Նի...
Զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Այս մասին պաշտոնական հաղորդագրությո...
4-րդ հարկից ընկած 2 տարեկան երեխայի կյանքը հաջողվել է փրկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երե...
Հայտնի է` քանի երեխա է եղել ավտոբուսում և ինչ վիճակում են. ԱՆ նախարարությունը մանրամասնում է
Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստ...