Այս մահացու միջադեպն ընդգծում է կայունության հասնելու համար բանակցություններում առաջընթացի կարևորությունը․ Տոյվո Կլաար
Այսօրվա մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցություններում առաջընթացի կարևորությունը՝ անդրադառնալով երեկ ադրբեջանցիների իրականացրած դիվերսիոն հարձակմանը, թվիթերյան իր էջում այս մասին գրել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը նաև տեղեկացրել է, որ գտնվում է Բաքվում:
«Վերադարձ Բաքու. անհամբեր սպասում եմ Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական բանակցություններին՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացը զարգացնելու համար։ Այսօրվա մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցություններում առաջընթացի կարևորությունը»,- գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, խեղաթյուրել է փաստերը և «իրականությունը չարտաց...
Ադրբեջանցիների կողմից սպանված արցախցի ոստիկանի մարմնի վրա ավելի քան 20 հրազենային վիրավորում է եղել. ԱՀ պետնախարար
Արցախում ադրբեջանական ԶՈՒ կողմից սպանված ոստիկաններից մեկի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում։...
Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, միակ ճանապարհը պայքարելն է մինչև վերջ. Արցախի պետնախարար
Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, Բաքվի նպատակն է՝ փորձել գերու և պատանդի հետ վարվել այնպես, ինչպես կամենում է և ստանալ...
Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել. Փաշինյանը` ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Վարչապետը ֆրանսիացի համանախագա...