ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Թեհրանում է․ նա և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հանդիպել են
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Թեհրանում հանդիպել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։ Այս մասին ուրբաթ հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։
Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել Գրոսիի՝ Իրան ժամանելուց մի քանի ժամ անց։ Զրույցի մանրամասները դեռ չեն հաղորդվում։
Հինգշաբթի Farsnews-ը հայտնել է, որ Գրոսսին Թեհրանում «հանդիպելու է Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ» և նրանց հետ քննարկելու է «տարբեր հարցեր»։ Euronews հեռուստաալիքը հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է հանդիպել նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ՝ քննարկելու Իրանի միջուկային գործարքի շուրջ «երկխոսության վերսկսումը»։
Իր հերթին, ուրբաթ Al Hadath հեռուստաալիքը հայտարարեց, որ Գրոսսին մտադիր է Իրանի պաշտոնյաների հետ քննարկել Իրանի միջուկային օբյեկտների ստուգումներին ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների թվի ավելացման հարցը:
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայի կանցլերի կայքից հեռացվել է Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի մասին հատվածը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կայքից հեռացվել է նրա հայտարարության այն հատվածը, որում նա խոսում է Լեռնային Ղարաբաղի քաղա...
Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման սկզբունքները հավասարազոր են․ Շոլց
Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի...
Մտահոգություններ կան, որ սա ընդամենը Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկիզբն է. Փաշինյան
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Վարչապետն այսօր հյուրընկա...
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ
Արցախի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն: Միջադեպից տուժածներ չկան...