Ամերիկացի դիվանագետը հայ-ադրբեջանկան հարցով առաջին անգամ կայցելի Հայաստան և Բաքու. Նեդ Փրայս
Կովկասյան բանակցային գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ կմեկնի տարածաշրջան այս պաշտոնում իր առաջին այցով, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք ակնկալում ենք, որ դրանք կլինեն կանոնավոր ուղևորություններ դեպի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ: Բոնոն նախատեսում է հանդիպել բարձրաստիճան ղեկավարների հետ՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին: Իր այցի շրջանակում նա կայցելի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ: Նա կմեկնի և՛ Բաքու, և՛ Երևան, և՛ Թբիլիսի այս հերթականությամբ», - ասել է Փրայսը։
Նրա խոսքով՝ դա Բոնոյին հնարավորություն կտա զարգացնել ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքները, որը տեղի է ունեցել փետրվարի կեսերին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում։
«Մենք, ինչպես նշվեց այս եռակողմ ներգրավվածության ավարտին, ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերով՝ արդյունավետորեն մասնակցելու խաղաղության գործընթացին: Եվ Բոնոն օգնում է՝ նա հույս ունի, որ կարող է զարգացնել այդ ջանքերը և տեսնել, որ այս առաջընթացը կշարունակվի: Այս բոլոր երեք քաղաքներում Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան ապահովելուն», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն իրեն տարօրինակ է պահում. Փաշինյանը` Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության մասին
Չնայած Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքներով Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն մեկը մյուսի տարածքային ամբողջակա...
Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են ու նախանշել բանակցությունների ուղղությունը. Զախարովա
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Նյու Դելիում է: Նա արդեն հանդիպել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության...
ՀՀ ղեկավարի հայտարարությունը թողնում եմ իր խղճին. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի խնդրել են մեկն...
«ՌԴ-ն պատրաստ է կազմակերպել, սակայն շատ չենք պնդի». Լավրովի առաջարկը` Հայաստանին և Ադրբեջանին
Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել ադրբեջանական տարածքների հետպատերազմյան վերականգնման գործում: Բաքվում ընթացող ա...