Թուրքիայի երկրաշարժերը հանգեցրել են երկրում հանգստի պահանջարկի անկմանը

Երկրաշարժերը Թուրքիայում հանգեցրել են այնտեղ արձակուրդներն անցկացնելու պահանջարկի անկմանը։ Սակայն մինչև ամառային սեզոնը Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների հոսքը կվերականգնվի։ Այս մասին հայտնում է  «Известия»-ն: 

«Իհարկե, զբոսաշրջության ոլորտում որոշակի անկում կա։ Չնայած Թուրքիայում ռուսների սիրելի հանգստավայրերը, ընդհանուր առմամբ, չեն տուժել։ Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ընտանեկան հանգստի ավանդական տուրիստական ​​հոսքը, անշուշտ, մինչև ամառ կվերականգնի իր դիրքերը», – ասել է ռուս-թուրքական գործարար խորհրդի (RTBC) տնօրեն Ալեքսեյ Էգարմինը։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի է ունեցել 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժ։ Աղետի գոտում են հայտնվել երկրի 11 նահանգներ և Սիրիայի հյուսիսային շրջանները։ Վերջին տվյալների համաձայն`  աղետի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը:

Քաղաքականություն