Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանը ջանք չի խնայել ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար. Փաշինյան
Ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է ՀՀ ժողովրդավարությանը՝ խաթարելով մեր կառավարության ջանքերն ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Այս մասին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու և ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար: Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է ՀՀ ժողովրդավարությանը՝ խաթարելով մեր կառավարության ջանքերն ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Ամենահրատապ խնդիրն այն է, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից փակվել է Լաչինի միջանցքը: Ադրբեջանի այս գործողությունները 2020-ի նոյեմբերի 9-ի ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մասն է»,- ասել է նա:
Փաշինյանը, անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, կոչ է արել միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը:
«Կարւորում ենք Գերմանիայի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների պահպանության երկրի դիրքորոշումը, որը կաջակցի Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման սկզբունքները հավասարազոր են․ Շոլց
Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի...
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ
Արցախի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն: Միջադեպից տուժածներ չկան...
Հայաստան-ԵՄ պայմանագիր, ռուս-ուկրաինական պատերազմ, Լաչինի միջանցք․ Փաշինյանի և Շոլցի համատեղ ասուլիսը
Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաք...
Գերմանիայի կանցլերի կայքից հեռացվել է Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի մասին հատվածը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կայքից հեռացվել է նրա հայտարարության այն հատվածը, որում նա խոսում է Լեռնային Ղարաբաղի քաղա...