Լավրովն ու Բլինքենը պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ հանդիպել են
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Դելիում ընթացող Մեծ 20-յակի արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի, որը Բլինքենի հետ Հնդկաստանում է:
Աղբյուրը հայտնել է, որ Բլինքենը և Լավրովը խոսել են մոտ10 րոպե: Զրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ-ին կոչ է արել ազատ արձակել կալանքի տակ գտնվող ամերիկացի Փոլ Ուելանին, վերականգնել մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին և ընդգծել է Վաշինգտոնի աջակցությունն Ուկրաինային:
Սա Բլինքենի և Լավրովի առաջին հանդիպումն է այն պահից, երբ Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն իրեն տարօրինակ է պահում. Փաշինյանը` Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության մասին
Չնայած Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքներով Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն մեկը մյուսի տարածքային ամբողջակա...
Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են ու նախանշել բանակցությունների ուղղությունը. Զախարովա
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Նյու Դելիում է: Նա արդեն հանդիպել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության...
Ամերիկացի դիվանագետը հայ-ադրբեջանկան հարցով առաջին անգամ կայցելի Հայաստան և Բաքու. Նեդ Փրայս
Կովկասյան բանակցային գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ կմեկնի տարածաշրջան այս պաշտոնում իր առաջին այցով, հայ...
ՄԱԿ առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել. Միրզոյան
Հայաստանը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը: Այս մասին այսօր՝ փե...