Ալիևը անհանգստություն է հայտնել «Մեծամորի» ԱԷԿ-ի գործունեության կապակցությամբ
Հինգշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին, ի թիվս այլ հարցերի քննարկվել են Հայաստանում գտնվող Մեծամորի ատոմակայանը և տարածաշրջանի երկրների համար ռիսկերը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպմանը Ալիևը նշել է, որ միջուկային տեխնոլոգիաները պետք է օգտագործվեն խաղաղ նպատակներով և այս առումով ընդգծել է Ադրբեջանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հարաբերությունների գործնական նշանակությունը գյուղատնտեսության, բժշկության և նավթաքիմիայի ոլորտներում։
Միջուկային անվտանգության վերաբերյալ Ալիեւն ասել է, թե Հայաստանում գտնվող Մեծամորի ատոմակայանը մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար։
«Ալիևը Գրոսսիին տեղեկացրել է, որ Մեծամորի ատոմակայանը օգտագործում է հին տեխնոլոգիաներ, կան լուրջ տեխնիկական խնդիրներ, ինչպես նաև մտահոգություն է հայտնել որոշ միջուկային նյութերի ապօրինի առևտրի առնչությամբ, որոնց ծագումը կապված է այս կայանի հետ»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահն ու Գրոսսին նաև կարևորել են բոլոր պետությունների կողմից Միջուկային զենքի չտարածման պայմանագրին համապատասխանելը և մտահոգությունը, որ միջուկային զենք ստեղծելու փորձերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ միջազգային խաղաղության և անվտանգության համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման սկզբունքները հավասարազոր են․ Շոլց
Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի...
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ
Արցախի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն: Միջադեպից տուժածներ չկան...
Մտահոգություններ կան, որ սա ընդամենը Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկիզբն է. Փաշինյան
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Վարչապետն այսօր հյուրընկա...
Հայաստան-ԵՄ պայմանագիր, ռուս-ուկրաինական պատերազմ, Լաչինի միջանցք․ Փաշինյանի և Շոլցի համատեղ ասուլիսը
Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաք...