ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դիմեք եղբորը և եղբոր տղային». Ղուլարյանը` իր ընտանիքի ունեցվածքի մասին
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նորակառույցները կդիմանան 7 բալից ուժեղ երկրաշարժերին, նշեց.
«Մեր նորմերով չենք խոսում, որովհետև դա անցած էտապ է: Մենք այսօր կառուցում ենք շատ ավելի խիստ եւ ավելի բարձր նորմերին համապատասխան շենքեր»:
Հարցին, թե օրինակ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կառուցվող առանձնատունը պահպանե՞լ է քաղաքաշինական բոլոր նորմերը, Ղուլարյանը ասաց.
«Խնդրում եմ, որպեսզի թեմայի շուրջ հարցեր տաք, եւ Ձեր այդ հեգնական տոնը վերացնեք»:
Հարցին` Ձեր եղբորը, Ձեր եղբոր որդիներին, ընտանիքի անդամներին, որտեղից այդ ունեցվածքը, Ղուլարյանն ասաց` դիմեք եղբորը և եղբոր տղային: Լրագրողի այն հարցին, թե արդյոք իր մոտ հարցեր չեն առաջացե՞լ, թե որտեղից իրենց այդքան գույք, Ղուլարյանը պատասխանեց.
«Իրենք ամենաշատ համեստ եւ ամենաշատ չափի մեջ մարդիկ են: Այն, ինչ դուք նկատի ունեք, աշխատած է օրինական և համապատասխան աշխատանքի միջոցով»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի, Ալիևի և Բլինքենի հանդիպումն ավարտվել է
Մյունխենում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինք...
«Լաչինի միջանցքում որևէ անցակետի ստեղծում չի նախատեսվում». Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբինյանի ելույթից հետո Ալեն Սիմոնյանը չկարողացավ զսպել ծիծաղը
Այսօր ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Հարգելի գործընկ...
«Ալիևը հայտարարեց` Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, որոնք ցանկանում են լքել Ղարաբաղը». Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային...