Իրանի համբերության բաժակը լցվել է. փակվել է Թավրիզի ադրբեջանագիտական ​​կենտրոնը

Իրանի համբերության բաժակը լցվել է. փակվել է Թավրիզի ադրբեջանագիտական ​​հետազոտությունների կենտրոնը: Այս մասին տեղեկացնում է Ինֆոտեկա24-ը:

 

Կենտրոնն իր հրապարակման մեջ հայտնում է, որ իշխանությունները ճնշումներ են գործադրել ուսանողների վրա, այդ թվում՝ հեռացում, չարտոնված ստուգումներ են իրականացրել և այլն։ Կենտրոնի երկու անդամներ՝ Հադի Հեյդարի Ազադը և Իբրահիմ Ահմեդփուրը, ձերբակալվել են փետրվարի 27-ին։

 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին ամիսներին Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ առանձնահատուկ ակտիվություն են ցուցաբերել ադրբեջանցի անջատականները հյուսիս-արևմտյան նահանգներում։ Պանթուրքիստները ջարդեր են կազմակերպել, պողոտայում հարձակվել իրավապահների վրա, նրանց բոլոր գործողություններն ուղեկցվել են հակաիրանական, անջատողական և պանթուրքիստական ​​կարգախոսներով։

Քաղաքականություն