«Դրանք ես չեմ ստորագրի». Սերբիայի նախագահը` ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության ճանաչման մասին
Բելգրադը երբեք չի համաձայնի ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության ճանաչմանը և նրա մասնակցությանը միջազգային կառույցներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Այդ մասին տեղեկացնում Է «Интерфакс»-ը:
«Մենք չենք ցանկանում բանակցություններ վարել փոխադարձ ճանաչման, Կոսովո և Մետոքիան ՄԱԿ-ում ընդգրկելու շուրջ: Մենք պատրաստ ենք խոսել արդեն համաձայնեցված պայմանավորվածությունների կատարման մասին», - Վուչիչն ասել Է սերբական PTC հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով Կոսովոյի կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքները, որոնք ԵՄ-ի միջնորդությամբ երկուշաբթի օրն անցկացվել են Բրյուսելում:
Սերբիայի նախագահը հիշեցրել է, որ 2013 թվականից ի վեր չորս փաստաթուղթ է համաձայնեցվել Կոսովոյում Սերբական համայնքների միություն ստեղծելու շուրջ, սակայն տարածաշրջանի իշխանությունները՝ ի դեմս ալբանացի էթնիկ մեծամասնության, շարունակում են դեմ հանդես գալ այդ միջոցառմանը։ Վուչիչը վստահեցրել է, որ Կոսովոյի խնդրի կարգավորման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն ապագայում, սակայն, նրա խոսքով, Բելգրադը մտադիր չէ զիջումների գնալ։
«Մենք պատրաստ ենք քննարկել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման պլանը, բայց ոչ այն փոփոխությունները, որոնք ներառված են ԵՄ առաջարկություններում. դրանք ես չեմ ստորագրի», - ընդգծել է Սերբիայի նախագահը։
Վուչիչի և Կոսովոյի կառավարության ղեկավար Ալբին Կուրտի մասնակցությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ներկայացրել է Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորման Եվրամիության առաջարկությունները։ Դրանք, մասնավորապես, նախատեսում են, որ կողմերը զարգացնելու են «նորմալ, բարիդրացիական հարաբերություններ՝ միմյանց հետ իրավահավասարության հիման վրա»:
Փաստաթղթում նշվում է, որ երկու կողմերն առաջնորդվելու են ՄԱԿ-ի կանոնադրությամբ, այդ թվում՝ «բոլոր պետությունների ինքնիշխան հավասարության, նրանց անկախության, ինքնավարության և տարածքային ամբողջականության հարգման, ինքնորոշման իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներով»:
Փաստաթղթի համաձայն՝ «երկու կողմերը փոխադարձաբար ճանաչում են համապատասխան փաստաթղթերն ու ազգային խորհրդանշանները, այդ թվում՝ անձնագրերը, դիպլոմները, համարանիշերն ու մաքսային կնիքները»:
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքում որևէ անցակետի ստեղծում չի նախատեսվում». Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել...
«Ալիևը հայտարարեց` Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, որոնք ցանկանում են լքել Ղարաբաղը». Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային...
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Լավրով-Միրզոյան հանդիպումից
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբ...
ՀՀ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում...