Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ։ Իր խոսքում Հարությունյանը, մասնավորապես, նշել է․
«Այսօր հրավիրել եմ Կառավարության նիստ, որտեղ ներկայացրել եմ Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին, ով ունենալու է լիազորությունների լայն շրջանակ: Նրա համակարգման տակ են գործելու բոլոր նախարարությունները՝ բացառությամբ պաշտպանության, արտաքին ու ներքին գործերի նախարարությունների։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ անկախ դժվարություններից և մեր նկատմամբ կիրառվող տարբեր ճնշումներից՝ մենք հավատարիմ ենք մնալու Արցախյան շարժման գաղափարներին և անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու:
Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց: Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար: Իսկ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար, ինչպես հայտարարել եմ փետրվարի 23-ի իմ ուղերձում, անհրաժեշտ է ապահովել որոշակի պայմաններ ու միջազգային ձևաչափ»:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն հուսով է` հայ-ադրբեջանական հակամարտությունը կկարգավորվի ՌԴ-ի հետ համատեղ մշակված խաղաղ նախաձեռնություններով
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթա...
ՀՀ ղեկավարի հայտարարությունը թողնում եմ իր խղճին. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի խնդրել են մեկն...
«ՌԴ-ն պատրաստ է կազմակերպել, սակայն շատ չենք պնդի». Լավրովի առաջարկը` Հայաստանին և Ադրբեջանին
Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել ադրբեջանական տարածքների հետպատերազմյան վերականգնման գործում: Բաքվում ընթացող ա...
Ադրբեջանն իրեն տարօրինակ է պահում. Փաշինյանը` Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության մասին
Չնայած Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքներով Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն մեկը մյուսի տարածքային ամբողջակա...