ՌԴ-ն հուսով է` հայ-ադրբեջանական հակամարտությունը կկարգավորվի ՌԴ-ի հետ համատեղ մշակված խաղաղ նախաձեռնություններով
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում կիրականացվեն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակվել են ՌԴ-ի հետ համատեղ։
«Այս տարածաշրջանը կարելի է բառի բուն իմաստով հանգուցային անվանել, ևս մեկ տարածաշրջան, որտեղ, այնուամենայնիվ, հույս կա, որ կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը. խմբ.) կիրականացնեն այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակվել են Ռուսաստանի հետ համատեղ», - ասել է նա Sputnik-ի եթերում։
Զախարովան Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մեջ ներքաշվելու արևմտյան փորձերը լկտիություն է անվանել։ Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը տարվում է ոչ թե հակամարտության կարգավորման համար, այլ ճիշտ հակառակ նպատակներով։
«Ցավոք, արդեն երկար տարիներ այստեղ էլ ենք մենք նման միտում տեսնում։ Հիմա արևմտամետներն ավելի են ակտիվացել»,- հավելել է դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ չկան։ Ավելին` Արևմուտքի պատճառով ու նախաձեռնությամբ հակամարտությունների թիվն ավելանում է:
«Ոչ ոք չի կարող ասել, որ ինչ-որ տեղ, որտեղ եղել է հավաքական Արևմուտքի ոտքը, ձեռքը կամ միտքը, իրավիճակը լավացել է», - ասել է Զախարովան:
Նշենք, որ երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում ասել էր, որ ՌԴ–ն դեմ չէ, որ Ադրբեջան–Հայաստան բանակցություններում արտաքին խաղացողներ լինեն, սակայն Եվրոպական միության այսպես կոչված քաղաքացիական առաքելությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում լեգիտիմության տեսանկյունից։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ղեկավարի հայտարարությունը թողնում եմ իր խղճին. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի խնդրել ե...
«ՌԴ-ն պատրաստ է կազմակերպել, սակայն շատ չենք պնդի». Լավրովի առաջարկը` Հայաստանին և Ադրբեջանին
Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել ադրբեջանական տարածքների հետպատերազմյան վերականգնման գործում: Բաքվում ընթացող ա...
ՄԱԿ առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել. Միրզոյան
Հայաստանը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը: Այս մասին այսօր՝ փե...
Բայրամովը` հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսի մասին. ընթանում է արտգործնախարարների ասուլիսը
Բաքվում ընթանում է ՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ ասուլիսը, որին...