ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը սպառնաց Արևմուտքին
Որքան ավելի հեռահար զինամթերք տրամադրվի Ուկրաինային, այնքան ավելի շատ Ռուսաստանը կհեռացնի սպառնալիքը իր սահմաններից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձում։
Արևմուտքը չի թաքցնում Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու նպատակը, նշել է ՌԴ նախագահը։
«Արևմուտքի էլիտաները չեն թաքցնում Ռուսաստանին, ինչպես իրենք են ասում, սա ուղղակի խոսք է, ռազմավարական պարտության հասցնելու իրենց նպատակը։ Դա նշանակում է մեկընդմիշտ վերջ տալ մեզ: Այսինքն` նրանք մտադիր են լոկալ հակամարտությունը տեղափոխել գլոբալ դիմակայության փուլ»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Արևմուտքը շարունակում է ագրեսիան դեպի Արևելք ուղղելու նպատակ հետապնդել, փորձում է Եվրոպայում պատերազմ հրահրել ուրիշի ձեռքերով: Ընդ որում դեպի Ուկրաինա փողի և զենքի հոսքը չի նվազում։
«Հասկանալի է, չէ՞: Պատերազմի համար 150 միլիարդ դոլար, իսկ ամենաաղքատ երկրներին, որոնց մասին իբրև թե հոգ են տանում, 60: Այն էլ այդ փողերը ստացող երկրների կողմից հնազանդության հայտնի պահանջների պայմանով։ Եվ ո՞ւր մնացին աղքատության դեմ պայքարի մասին խոսակցությունները։ Կայուն զարգացման, էկոլոգիայի մասին խոսակցությունները։ Ո՞ւր կորավ այդ ամենը։ Ո՞ւր անհետացավ։ Ընդ որում` պատերազմի համար փողի հոսքը չի պակասում»,-ընդգծել է երկրի ղեկավարը։
Նրա խոսքով` Արևմուտքը նաև «փող չի խնայում ուրիշ երկրներում խռովությունները, հեղաշրջումները խրախուսելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի լրագրողները «հետապնդել» են Միրզոյանին
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է պատասխանել ադրբեջանցի լրագրողների հարցերին: Itv-Iի հրապարակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր որոշումն արդեն կայացրել ենք․ Ռուբեն Վարդանյան
Արցախի անկախությունը գալիս է առաջին հերթին ոչ միայն միջազգային կազմակերպություններից, այլ մեր ցանկությունից: Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի իր առաջարկները. Փաշինյան
ՀՀ-ն երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է Թուրքիայում դիմավորել Միրզոյանին և Ռուբինյանին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի...