Քաղաքականություն

Տարածաշրջանային անվտանգությունը շարունակում է արդիական թեմա մնալ․ Լավրով

Տարածաշրջանային անվտանգությունը շարունակում է արդիական թեմա մնալ․ Լավրով
Ռուսաստանը ողջունում է մյուս պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին…

Ռուսաստանը ողջունում է մյուս պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

«Մեր բազմաթիվ միջազգային գործընկերները, այդ թվում տարածաշրջանից հեռու գտնվողները, բնական հետաքրքրվածություն են արտահայտում Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու հարցում։ Մենք, ինչպես բազմիցս նշել էր նախագահ Պուտինը, ողջունում ենք ցանկացած ջանք, որոնք կբխեն իրավիճակի կայունացման շահերից և պայմաններ կստեղծեն, որ այստեղ գտնվող բոլոր երկրները հնարավորություն ունենան նորմալ, փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահի հիման վրա համագործակցել ի շահ իրենց երկրների և ժողովուրդների», – նշել է Լավրովը։

 

Նրա խոսքով` տարածաշրջանային անվտանգությունը շարունակում է արդիական թեմա մնալ ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերում։

Նմանատիպ հոդվածներ

Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման սկզբունքները հավասարազոր են․ Շոլց

Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250