Լավրովն այսօր մեկնում է Բաքու
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր երկօրյա այցով մեկնում է Բաքու: Այցը նվիրված է անցյալ տարվա փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձին։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարին կընդունեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է` հանդիպումների ժամանակ կքննարկվի երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրները, հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերին:
Այցի երկրորդ օրը Լավրովը ելույթ կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում։
Ըստ ռուսական կողմի՝ հնարավոր է, որ կողմերը դիտարկեն հարաբերությունների կարգավորման շուրջ հայ - ադրբեջանական երկխոսության հետագա զարգացման հնարավորությունը՝ Մոսկվայի միջնորդությամբ։
Հիշեցնենք, որ Լավրովը հաստատել էր ռուսական կողմի պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությա...
Ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում. Տոյվո Կլաար
«Ազատություն» զրուցել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այն հարցին թե, ըս...
Լաչինի միջանցքը բա՞ց է. լրատվականները պնդում են, Արցախից չեն հաստատում
Տեղեկություններ են տարածվում, թե Լաչինի միջանցքը բաց է. Mediahub լրատվականը նշում է. Շուշի-Քարինտակ ճանապարհը փակած քաղա...
ԱՀ տեղեկատվական շտաբը` Լաչինի միջանցքի բաց լինելու վերաբերյալ տարածվող լուրերի մասին
ԱՀ տեղեկատվական շտաբը անդրադարձել է սոցիալական ցանցերում Լաչինի միջանցքի բաց լինելու վերաբերյալ տարածվող լուրերին. Սոցիա...