Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետցնցումները գերազանցեցին 9000-ը

Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալությունից հայտնել են, որ փետրվարի 6-ի երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 44000 մարդ, աղետի գոտուց տարհանվել է 500 000-ից ավելի մարդ։ Արդեն գրանցվել է 9136 հետցնցում։

 

Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարարը տեղեկացրել է, որ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով ավերված տների տեղում սկսել են նորերը կառուցել: 

Նշենք, որ այսօր Թուրքիան կրկին ցնցվել է: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները: Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչության (AFAD) տեղեկատվության համաձայն` երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա Նիղդե նահանգի Բոր քաղաքի մոտ: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: 

 

Իսկ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է, որ 4,9 մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա` Աքսարայ քաղաքից 40 կմ հեռու։

 

Քաղաքականություն