Հայաստանն ու Ադրբեջանը հրավեր են ստացել Շառլ Միշելից
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ անցկացնելու հրավեր է ուղարկել կողմերին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք մեծապես աջակցում ենք ԵՄ գործընթացին, և պետք է նշեմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից առաջարկ կա՝ հյուրընկալել կողմերին Բրյուսելում։ Դա հնարավորություն է, եթե նրանք ընդունեն այն, բանակցել՝ շարունակելու այն առաջընթացը, որը մենք տեսել ենք վերջին շաբաթների ընթացքում», - ասել է Նեդ Փրայսը:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ, ըստ իր տեղեկությունների, կողմերին հրավեր է ուղարկվել և հնարավորություն է տրվել Բրյուսելում հանդիպում անցկացնելու համար:
«Ի վերջո, ցանկացած նման հանդիպմանն իրենց հնարավոր մասնակցության մասին պետք է խոսեն հենց կողմերը՝ մեր հայ գործընկերները, մեր ադրբեջանցի գործընկերները», - ասել է Փրայսը՝ պատասխանելով հանդիպման հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին:
Փրայսը հավելել է, որ խնդրին համապարփակ լուծում գտնելուն ուղղված բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին:
Նմանատիպ հոդվածներ
Ոչինչ անել չենք պատրաստվում. Ադրբեջանի արձագանքը` ՄԱԿ-ի դատարանի որոշմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն թվիթերյան իր էջում մեկնաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 20...
Դատարանի վճիռները պարտադիր պետք է կատարվեն. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք ընդունվել են փե...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է...
Լաչինի միջանցքը բա՞ց է. լրատվականները պնդում են, Արցախից չեն հաստատում
Տեղեկություններ են տարածվում, թե Լաչինի միջանցքը բաց է. Mediahub լրատվականը նշում է. Շուշի-Քարինտակ ճանապարհը փակած քաղա...