Հասարակություն
Դատախազությունը բողոք է ներկայացրել Գրիգորի Խաչատուրովի կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ
Դատախազությունը բողոք է ներկայացրել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Դատախազությունն այսօր հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ»,- նշել է Խաչատրյանը։
Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Միջնորդությունը մերժելու որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի իշխանությունը սատարում է Լաչինի միջանցքն արգելափակած «ակտիվիստներին». Human Rights Watch
«Սուրմալուի» տնօրենը ձերբակալվել է․ Դատախազություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ձնաբքի պատճառով ավելի քան 90 մարդ մնացել է ճանապարհներին․ փրկարարներն արգելափակումից հանել են մոտ 50 ավտոմեքենա, այդ թվում՝ 3 շտապօգնության
3 հոգո՞վ են վերանորոգելու. օգտատերերը` 9 ամսում Հաղթանակի կամրջի մայթերն ու առաջին գոտիները վերանորոգելու որոշման մասին
Ավելին Հասարակություն բաժնից
Փամբակ գետում որոնողական լայնածավալ աշխատանքներ են ընթանում․ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Լսել են, որ երեխան գետի մեջ գոռացել ա՝ մամա ջան, օգնեք. մանրամասներ
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
5.0