Տատը նկարել է ինչպես է հայրը սեռական բռնության ենթարկել 9-ամյա աղջկան

 Այսօր փետրվարի 23-ին ոստիկանները Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է իր իսկ 9-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։  Lրատվականի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ոչ միայն հավաստի, այլև հիմնավոր էին։ Այդ քստմնելի արարքը իր բջջային հեռախոսով նկարահանել է ստահակի 61-ամյա մայրը։  

Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է, որ փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում գտնվող իր բնակարանում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քաղաքականություն