Ձյուն, բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
 

Վարդենյանց լեռնանցքը (ձյուն է ու բուք) փակ էմիայն կցորդիչով բեռնատարների համար։
 

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
 

Դժվարանցանելի են Արթիկ-Գեղանիստ ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները (բեռնատարների համար):
 

Սպիտակի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 

Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սպիտակի ոլորաններում, Հրազդանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գյումրիի, Անիի, Արթիկի, Ճամբարակի, Սևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի և Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
 

Լարսի մասին
 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար:
 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն