Արարատ Միրզոյանը կրկին կմեկնի Սիրիա
Ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի և Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Սիրիայում ցնցումների զոհերի թիվն անցել է 8500-ը։
Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա, իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ոչինչ անել չենք պատրաստվում. Ադրբեջանի արձագանքը` ՄԱԿ-ի դատարանի որոշմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն թվիթերյան իր էջում մեկնաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 20...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է...
Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողու...
Լաչինի միջանցքը բա՞ց է. լրատվականները պնդում են, Արցախից չեն հաստատում
Տեղեկություններ են տարածվում, թե Լաչինի միջանցքը բաց է. Mediahub լրատվականը նշում է. Շուշի-Քարինտակ ճանապարհը փակած քաղա...