Ամուլսարի ոսկու հանքավայրը կվերսկսի շահագործումը. նախկին ընդդիմադիր պատգամավորը լռում է.«Ժողովուրդ»
Ամուլսարի ոսկու հանքավայրը կվերսկսի շահագործումը, այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Հայաստանը երեկ 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան:
Այս իրավիճակում տարօրինակ է, թերևս ՔՊ-ական նախկին բնապահպան-ակտիվիստների քար լռությունը, որոնք Սերժ Սարգսյանի օրոք առիթ բաց չէին թողնում խոսելու հանքի շահագործման վտանգների մասին»:
Ըստ օրաթերթի` Լենա Նազարյանը ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ պայքարում էր հանքի շահագործման դեմ, բնապահպանական ակցիաների էր մասնակցում, ճանապարհներ էր փակում, խոսում էր հանքի շահագործման վտանգավոր ռիսկերի մասին, լռում է:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զանգահարեց Նազարյանին՝ հասկանալու իր դիրքորոշումը Ամուլսարի շահագործման վերաբերյալ, սակայն վերջինս հարցը լսելուց հետո խուսափեց որևէ մեկնաբանություն տալ՝ ասելով, որ չի ցանկանում խոսել այդ մասին ու անջատեց հեռախոսը:
«Խիստ սկզբունքային» քաղաքական գործիչ Լենա Նազարյանը թերևս փոխել է արդեն իր դիրքորոշումը, նրա համար հանքի շահագործումն այլևս վտանգ չի ներկայացնում, կամ էլ նրան կաշկանդում է այն, որ արդեն իր քաղաքական թիմն է համաձայնություն տվել, որպեսզի Ամուլսարը նորից շահագործվի ու նախընտրում է լռել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ոչինչ անել չենք պատրաստվում. Ադրբեջանի արձագանքը` ՄԱԿ-ի դատարանի որոշմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն թվիթերյան իր էջում մեկնաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 20...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է...
Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողու...
Լաչինի միջանցքը բա՞ց է. լրատվականները պնդում են, Արցախից չեն հաստատում
Տեղեկություններ են տարածվում, թե Լաչինի միջանցքը բաց է. Mediahub լրատվականը նշում է. Շուշի-Քարինտակ ճանապարհը փակած քաղա...