Զելենսկին անձամբ կայցելի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին. հայտնի է` ինչ է ակնկալում Ուկրաինան այդ հանդիպումից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է անձամբ այցելել ՆԱՏՕ-ի գագաթաժողով, որը տեղի կունենա հուլիսին Վիլնյուսում։ Սա է մեր ծրագիրը, BNS-ին տված հարցազրույցում ասել է Լիտվայում Ուկրաինայի դեսպանը։
«Ուկրաինան հույս ունի, որ գագաթաժողովի մասնակիցները շատ հստակ կհամաձայնեն, որ պատերազմն ավարտվելուն պես Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,-ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր Զելենսկին կատարել է միայն երկու արտասահմանյան ուղեւորություն՝ դեկտեմբերին Վաշինգտոն, իսկ փետրվարին՝ Լոնդոն, Փարիզ և Բրյուսել: Վիլնյուսում հուլիսի 11-12-ին կայանալիք գագաթաժողովին ներկա կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների մեծ մասը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի» վերաբերյալ որոշումը հրապարակվեց
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը, որը ներկայացնում ենք հակիրճ. «Դեկտեմբե...
ՌԴ ԱԳՆ-ն կոչով դիմել է Բաքվին ու Երևանին
Որքան էլ լարված լինի տարածաշրջանում իրավիճակը, բանակցային գործընթացի սառեցումը համարում ենք կոնտր-արդյունավետ: Այս մասին...
Հաագայի դատարանը Ադրբեջանի պահանջը մերժեց. մանրամասներ
Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը` ՀՀ-ի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Հավելե...
«Առաջարկը ստացել եմ». հայտնի է` ով կարող է լինել Ռուբեն Վարդանյանի փոխարեն. MediaHub
Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։ Այ...