Անվտանգության ոլորտում փոխգործակցությանն այլընտրանք չեմ տեսնում. ՌԴ դեսպան
Հայաստանը Ռուսաստանի համար մերձավոր դաշնակից է, ինչը մնայուն փաստ է, և այս մասին երկրի ղեկավարության մակարդակով հայտարարում է Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Բնականաբար, պաշտպանական գերատեսչությունների գծով մեր համագործակցությունը, ընդհանրապես անվտանգության հարցերն առանցքային ոլորտներից են։ Այնպես որ, փոխգործակցությունը, գումարած մարտական եղբայրության ավանդույթները, որոնք ձևավորվել են հարյուրամյակներ շարունակ, ոչ մի տեղ չեն անհետացել։ Դա կա և շատ կարևոր մաս է կազմում ոչ միայն մեր պետությունների, այլև մեր ժողովուրդների համար»,– ասաց Կոպիրկինը։
Դեսպանը շեշտեց, որ կարևոր է պաշտպանական ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցությունը և դրա զարգացումը։
«Մեր դաշնակցային հարաբերություններին, անվտանգության ոլորտում փոխգործակցությանն այլընտրանք անձամբ ես չեմ տեսնում։ Դա բխում է մեր երկրների շահերից»,– նշեց Կոպիրկինը։
Նա նաև նկատեց, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում աշխարհում և տարածաշրջանում, այն մարտահրավերները, որոնց բախվում են երկու երկիրը, ավելի ակտուալ են դարձնում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի» վերաբերյալ որոշումը հրապարակվեց
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը, որը ներկայացնում ենք հակիրճ. «Դեկտեմբե...
ՌԴ ԱԳՆ-ն կոչով դիմել է Բաքվին ու Երևանին
Որքան էլ լարված լինի տարածաշրջանում իրավիճակը, բանակցային գործընթացի սառեցումը համարում ենք կոնտր-արդյունավետ: Այս մասին...
Հաագայի դատարանը Ադրբեջանի պահանջը մերժեց. մանրամասներ
Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը` ՀՀ-ի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Հավելե...
«Առաջարկը ստացել եմ». հայտնի է` ով կարող է լինել Ռուբեն Վարդանյանի փոխարեն. MediaHub
Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։ Այ...