Թուրքիայի հետ սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման. ՀՀ ԱԳՆ․ ԶԼՄ
Հայ-թուրքական սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Ճանապարհների և կամուրջների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ դրանք ենթակա են շահագործման», - Նշվում է ՀՀ ԱԳՆ պատասխանում։
Նախարարությունից հիշեցրել են` Արարատ Միրզոյանը կառավարության նիստում նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը։
«Աշխատանքներ են իրականացվելու երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ»,– ավելացրել են ԱԳՆ–ում։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 15-ին հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային հաղորդակցության բացման համար ենթակառուցվածքների պատրաստման գործընթացն արագացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ։ Նա նշեց, որ երկու կողմերն էլ սահմանային անցակետերի մոտ ճանապարհների և կամուրջների վերլուծության և ստուգման արդյունքներն ունեն։ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել հայ–թուրքական սահմանին գտնվող Անիի կամուրջը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ փետրվարի 16-ին ասել է, որ Անիի կամրջի էսքիզային նախագիծը վաղուց պատրաստ է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ոչ հիմա, ապա երբ պետք է գործեի․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի պետնախարար դառնալու որոշման մասին
Ֆրանսիական Le spectacle du monde պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վա...
Ով կզոհաբերվի ՔՊ-ականններից. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Թիմակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը հասել է գագաթնակետին, իրավապահ աղբյու...
Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան
Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժող...
Արցախում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը մեր ներքին գործն է. Ավանեսյան
Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է և որևէ կերպ չի կարո...