ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ․ Ադամ Շիֆի պահանջը
Կոնգրեսական Ադամ Շիֆը պահանջում է խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ` այդ թվում զրկել վերջինիս ամերիկյան ամենամյա օգնությունից: Այս մասին գրում է «Ամերիկայի Ձայնը»։
Ադամ Շիֆը ողջունում է Հայաստանի ցուցաբերած մարդասիրական օգնությունը Թուրքիային։
Հիշեցնենք, որ 2022 թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել են Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը։ Արդյունքում հանրապետությունում օրեցօր սրվում է առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, պարենի և վառելիքի պակասը։
Շրջափակման կործանարար ազդեցությունը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար փակում է իր կողմից օկուպացված տարածքներով Հայաստանից Արցախ հասնող գազի մատակարարումը։
«Արցախի շրջափակումը 2020 թ․ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ուղղակի շարունակությունն է։ Չկարողանալով Արցախի ժողովրդին իր հայրենիքից վտարել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը զինադադարի հաստատումից ի վեր, ավելի քան երկու տարի, հետևողական փորձեր է ձեռնարկում քիչ ակնհայտ, բայց ոչ պակաս անմարդկային մեթոդներով իր հանցավոր նպատակներին հասնելու համար», - նշվում է հունվարի 12-ին Արցախի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունո։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ մոտեցումը գուցե շատ կտրուկ էր, բայց ես չեմ ափսոսում դրա համար․ Ռուբեն Վարդանյանի ելույթը՝ ամբողջությամբ
Արցախի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում, որը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ պետական նախարար Ռուբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չավուշօղլուն հայերենով շնորհակալություն է հայտնել հայ փրկարարներին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան իր էջում տեսահոլովակ է հրապարակել, որում շնորհակալություն է հայտն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ոչ հիմա, ապա երբ պետք է գործեի․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի պետնախարար դառնալու որոշման մասին
Ֆրանսիական Le spectacle du monde պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վա...
Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան
Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժող...