Սի Ծինփինը շուտով կայցելի Մոսկվա․ WSJ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ծրագրում է առաջիկա ամիսներին այցելել Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է The Wall Street Journal (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։
WSJ-ի զրուցակիցները նշել են, որ այցի կազմակերպումը վաղ փուլում է, իսկ կոնկրետ ժամկետը դեռ որոշված չէ։ Նրանց խոսքով՝ այս ուղեւորությունը կարող է տեղի ունենալ ապրիլին կամ մայիսի սկզբին։
Պեկինը հայտարարել է, որ ցանկանում է ավելի ակտիվ դեր խաղալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործում, նշում են աղբյուրները: Պուտինի հետ հանդիպումը կլինի բազմակողմ խաղաղ բանակցություններ մղելու ջանքերի մի մասը և թույլ կտա Չինաստանին կրկնել միջուկային զենք չօգտագործելու իր կոչը:
Փետրվարի 21-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում հանդիպել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի անդամ Վան Իի հետ։
Պատրուշևն այս բանակցություններում Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության զարգացումն անվանել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության անվերապահ առաջնահերթություն, նշել է երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ դերը երկու երկրներին զսպելու Արևմուտքի փորձերի ֆոնին։ Նա նաև վստահեցրել է Պեկինին Հոնկոնգի, Թայվանի, Սինցզյանի և Տիբեթի հարցում Մոսկվայի աջակցության հարցում։
Վան Ին փետրվարի 14-22-ը մեկնում է Ֆրանսիա, Իտալիա, Հունգարիա և Ռուսաստան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ոչ հիմա, ապա երբ պետք է գործեի․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի պետնախարար դառնալու որոշման մասին
Ֆրանսիական Le spectacle du monde պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վա...
Ով կզոհաբերվի ՔՊ-ականններից. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Թիմակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը հասել է գագաթնակետին, իրավապահ աղբյու...
Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան
Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժող...
Արցախում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը մեր ներքին գործն է. Ավանեսյան
Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է և որևէ կերպ չի կարո...