Մենք չենք ծրագրել հարձակում Ռուսաստանի դեմ. Բայդեն
ԱՄՆ-ը և արևմտյան մյուս երկրները չեն ձգտում վերահսկողության տակ առնել Ռուսաստանի Դաշնությունը և չեն ծրագրել հարձակում նրա դեմ, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում ունեցած ելույթում։
Բայդենը երեքշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, ելույթ է ունեցել Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնում։ Այսօր ավարտվում է նրա այցը Լեհաստան։
Միևնույն ժամանակ, Բայդենը վերահաստատել է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի անձեռնմխելիությունը, որը ենթադրում է, որ հարձակումը դաշինքի որևէ երկրի վրա նշանակում է հարձակում ամբողջ դաշինքի վրա։
«Եվ թող ոչ ոք չկասկածի, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը մնում է անդրդվելի: Եվ թող դա գիտակցի ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ՝ հարձակում մեկի վրա նշանակում է հարձակում բոլորի վրա, և դա սուրբ պարտավորություն է ՆԱՏՕ-ի տարածքում»,- ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատշաճ կերպով կպատասխանի Ուկրաինայի տեղական հակամարտությունը գլոբալ առճակատման վերածելու ծրագրերին, և որ անհնար է Ռուսաստանին հաղթել մարտի դաշտում։
«Արևմուտքի վերնախավերը չեն թաքցնում իրենց նպատակը՝ Ռուսաստանին հասցնել, ինչպես ասում են, սա ուղիղ խոսք է, Ռուսաստանի ռազմավարական պարտության, սա ի՞նչ է նշանակում, ի՞նչ է մեզ համար, նշանակում է՝ վերջ տալ մեզ։ ... նրանք մտադիր են լոկալ հակամարտությունը վերածել գլոբալ առճակատման փուլի, մենք այսպես ենք հասկանում այս ամենը և համապատասխանաբար կարձագանքենք»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ոչ հիմա, ապա երբ պետք է գործեի․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի պետնախարար դառնալու որոշման մասին
Ֆրանսիական Le spectacle du monde պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վա...
Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան
Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժող...
Ով կզոհաբերվի ՔՊ-ականններից. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Թիմակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը հասել է գագաթնակետին, իրավապահ աղբյու...
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում...