Հիմի լավ է Զանգեզուրի միջանցք տա՞նք, թե Ռուբենին ասենք՝ գնա, որտեղից եկել ես. իշխանական պատգամավոր. ԶԼՄ
Մինչև ամսի 23-ը պետք է Ռուբեն Վարդանյանը հրաժարական տա։ Նման հայտարարություն է արել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ առանց հստակեցնելու՝ որտեղից իրեն տեղեկությունը, թե Արցախի պետնախարարը առաջիկա օրերին թողնելու է պաշտոնը և թե ինչպես է կայացվել այդ որոշումը։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Հիմա ես ասացի, որ ինֆորմացիա ունեմ, հո չեմ բացատրելու, թե որտեղից, ինչ ձևով», - նշել է Մելքոնյանը:
Իշխանական պատգամավորը, սակայն, չի թաքցնում՝ ճիշտ է համարում, որ Վարդանյանը հեռանա, թեկուզ և այդ կերպ կատարվելու է Ալիևի պահանջը։
Անցած շաբաթ Մյունխենում վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Ալիևը նախապայման դրեց՝ պատրաստ է Ղարաբաղի հայերի հետ խոսել, բայց պայմանով, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա։
«Հիմա ասենք Ալիևը պահանջում է՝ «Զանգեզուրի միջանցքը տաք, նոր բացեմ», հիմա «Զանգեզուրի միջանցք» սարքենք տանք իրանց, լավ ա, թե՞ Ռուբեն Վարդանյանին ասենք, Ռուբեն ջան, գնա որտեղից եկել ես: Իհարկե, եթե ամբողջ խնդիրը կապված է Ռուբենի այնտեղ չլինելուն, իհարկե, Ղարաբաղի իշխանությունները պետք է Ռուբենին ասեն, դու արի էս պաշտոնից դուրս արի», - ասել է պատգամավորը:
Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ Ռուբեն Վարդանյանի հեռացումը ոչ միայն կօգնի Լաչինի միջանցքի բացմանը, այլև կլուծի Արցախում իշխանության պառակտվածության հարցը․ «Ռուբեն Վարդանյանի այնտեղ գտնվելն էր, որ իշխանությունների մեջ տարաձայնություններ սկսվեց, խժդժություններ սկսվեց: Հարցրեք իրեն՝ ո՞վ էր Ձեզ գործուղել և ինչո՞ւ էիք եկել Ղարաբաղ, ինչո՞ւ պառակտում մտցրեցիք Ղարաբաղի իշխանությունների մեջ, իհարկե, ռուսներն էին ուղարկել, ո՞վ է ուղարկել»:
Իշխանական պատգամավորը վստահ է ՝ Ռուբեն Վարդանյանը անում էր այն, ինչ ռուսներն էին ասում, նրա համոզմամբ, նաև դա էր պատճառը, որ վերջին շրջանում լարվել էին Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները և Վարդանյանի հեռանալով Արցախի ու Հայաստանի միջև խրված սեպը դուրս կգա։
Մանրամասները՝ կայքում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ոչ հիմա, ապա երբ պետք է գործեի․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի պետնախարար դառնալու որոշման մասին
Ֆրանսիական Le spectacle du monde պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վա...
Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան
Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժող...
Ով կզոհաբերվի ՔՊ-ականններից. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Թիմակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը հասել է գագաթնակետին, իրավապահ աղբյու...
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում...