Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան
Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան՝ այնտեղ նախապատրաստվող «միջոցառումների» ֆոնին
Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չեղարկել Ռուսաստան ուղևորությունները, իսկ արդեն այնտեղ գտնվողներին՝ զգույշ լինել։
«2023 թվականի փետրվարի 20-ից մինչև փետրվարի 26-ը Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է մի շարք միջոցառումներ (ներառյալ 2023 թվականի փետրվարի 23-ին և 24-ի արձակուրդները): Եղեք հատկապես ուշադիր և զգույշ։ Մասնավորապես, խուսափեք մարդկանց մեծ կուտակումներից»,- ասված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Փետրվարի 13-ին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը նման հանձնարարականներ է տարածել՝ նաև երկրում արդեն գտնվող ամերիկացիներին խորհուրդ տալով հեռանալ:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր Հայաստան է ժամանելու 100 դիտորդ, այդ թվում՝ 8 ժանդարմ և 15 գերմանացի ոստիկան
ԵՄ երկրներից այսօր Հայաստան է ժամանելու մոտ 100 դիտորդ, այդ թվում՝ ֆրանսիական ժանդարմերիայի 8 սպա (նրանք գտնվում են ՆԳՆ-...
Միրզոյանի հայտարարությունը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդ...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Միրզոյանի այցը Թուրքիա
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա։ «Ես ինձ իրավուն...
Դատարանը բավարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնոր...