«Պալատկա ենք խփել, փեջ ենք վառում, որ տաքանանք». ի՞նչ են պատմում ՊՆ նախկին շենքի բնակիչները

Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչները, որոնք փետրվարի 16–ին, շենք ապօրինի ներխուժելու պատճառաբանությամբ ոստիկանության կողմից վտարվել էին, շարունակում են մնալ շենքի տարածքում։ 

 

«Չորրորդ գիշերն է՝ բնակիչներից շատերը գիշերում են դրսում, պալատկա ենք խփել, արդեն երկրորդն ենք ուզում խփել, փեջ ենք վառում, որ տաքանանք։ Մենք տեղ չունենք գնալու, բա ի՞նչ անենք, դրա համար էլ էստեղ ենք մնում»,–  NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Անգելինա Էվանյանը:

 

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող  մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

 

Քաղաքականություն