Չավուշօղլուն և Բլինքենը խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին Չավուշօղլուն հայտնել է փետրվարի 20-ին Անկարայում Բլինքերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Վերջին շրջանում և՛ ես, և՛ Էնթոնի Բլինքենը շփվել ենք ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ Մեր նպատակն է Հարավային Կովկասում հասնել երկարաժամկետ կայունության և խաղաղության։ Այդ ուղղությամբ ջանքերը կշարունակվեն», – հայտարարել է թուրք նախարարը։
Չավուշօղլուն նաև անդրադարձել է ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությանը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմն ակտիվորեն աջակցում է Թուրքիայի իշխանությունների դիրքորոշմանը Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 նավատորմի գնման և արդիականացման հարցում:
«Անկարան չի ընդունում ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռների գնման հարցը որոշակի պայմանների հետ կապելը։ Մեր ձեռքերը չպետք է կապվեն: Ակնկալում ենք նաև Թուրքիայի նկատմամբ բոլոր պատժամիջոցների շուտափույթ վերացում», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը մեր ներքին գործն է. Ավանեսյան
Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է և որևէ կերպ չի կարո...
Լեռնային Ղարաբաղ կա, Լաչինի միջանցք նույնպես. Փաշինյանը` Ալիևին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք կեղծ պնդումներին, որոնք վերջինս արել է Մյուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ոչ հիմա, ապա երբ պետք է գործեի․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի պետնախարար դառնալու որոշման մասին
Ֆրանսիական Le spectacle du monde պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վա...
Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան
Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժող...