Բաքուն ի՞նչ կապ ունի Ռուբենի պաշտոնավարման կամ պաշտոնանկության հետ․ Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը անդրադարձել է Արցախում հնարավոր պաշտոնանկությունների մասին լուրերին․
«Եթե հանկարծ Արցախում լինեն պաշտոնանկություններ, ինչո՞ւ պետք է դա կապ ունենա Բաքվի հետ։ Բաքուն ի՞նչ կապ ունի Ռուբենի պաշտոնավարման կամ պաշտոնանկության հետ։ Ի՞նչ տարաձայնություններ պետք է լինեն Արցախի ապագայի վերաբերյալ, ո՞վ է ինչ պաշտպանում, եւ ո՞վ չի պաշտպանում։ Խնդիրը պետք է ճիշտ ձեւակերպել՝ Արցախում գոյություն ունի միասնական մոտեցում՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եվ սա տասնամյակներ շարունակ մեր մոտեցումն է, պետք չէ կապել մեկ մարդու հետ։ Ադրբեջանը մեզ ատում է, ժողովուրդը չէ, պետությունը, եւ բոլորս միակարծիք ենք, որ չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Դա բոլորիս մոտեցումն է։ Եվ Ռուբենը որեւէ նոր բան չի ասել»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
[195451018765a60f3b1fd6760ad9bb91.PNG]
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողու...
Ոչինչ անել չենք պատրաստվում. Ադրբեջանի արձագանքը` ՄԱԿ-ի դատարանի որոշմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն թվիթերյան իր էջում մեկնաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 20...
«Ձեր համար կռվելը հիմարություն էր». ադրբեջանցիները զայրացած են, քանի որ Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Այս մասին հայտարա...
Հայտնի է` ինչ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքե...