ԱՄՆ-ը ստեղծել է կոալիցիա՝ օգնելու պաշտպանել Ուկրաինան. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ուկրաինա այցին՝ շեշտելով, որ Կիևում է պատերազմի տարելիցի նախաշեմին։ Բայդենը երեք գրառում է կատարել, որոնցում, մասնավորապես, նշված է.
«Քանի որ մենք մոտենում ենք Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժման տարելիցին, ես այսօր Կիևում եմ՝ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ և վերահաստատելու մեր անսասան նվիրվածությունը Ուկրաինայի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
«Երբ Պուտինը սկսեց իր ներխուժումը գրեթե մեկ տարի առաջ, նա կարծում էր, թե Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը՝ բաժանված։ Նա կարծում էր, որ կարող է գոյատևել մեզանից: Բայց նա խորապես սխալվեց»:
«Վերջին մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգները Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս ստեղծել է երկրների կոալիցիա՝ օգնելու պաշտպանել Ուկրաինան աննախադեպ ռազմական, տնտեսական և մարդասիրական աջակցությամբ, և այդ աջակցությունը կշարունակվի»:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր Հայաստան է ժամանելու 100 դիտորդ, այդ թվում՝ 8 ժանդարմ և 15 գերմանացի ոստիկան
ԵՄ երկրներից այսօր Հայաստան է ժամանելու մոտ 100 դիտորդ, այդ թվում՝ ֆրանսիական ժանդարմերիայի 8 սպա (նրանք գտնվում են ՆԳՆ-...
Միրզոյանի հայտարարությունը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդ...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Միրզոյանի այցը Թուրքիա
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա։ «Ես ինձ իրավուն...
Դատարանը բավարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնոր...