ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը դուրս է վազել ինքնաթիռից և թռիչքուղում հանել հագուստը. ՌԴ

 Մոսկվա-Կազան չվերթի ուղևորը Դոմոդեդովոյում վիճաբանություն է սկսել ինքնաթիռում, այնուհետև դուրս է եկել թռիչքուղու վրա և մերկացել մինչև գոտկատեղը: Դեպքից տեսակադրեր է հրապարակել «112» թելեգրամյան ալիքը։

 

Ըստ ականատեսների՝ սկզբում տղամարդը սրահում սկսել է բարձր բղավել ու հայհոյել։ Բորտուղեկցորդուհիների բազմաթիվ նկատողություններից հետո նա հանկարծ դուրս է վազել ինքնաթիռից, սկսել հայհոյել օդանավակայանի աշխատակիցներին, ապա հանել հագուստը։

Վերջինս բերման է ենթարկվել։