ԱՄՆ-ն մտավախություն ունի` Չինաստանը կարող է մահաբեր օգնություն ցույց տալ ՌԴ-ին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չինացի բարձրաստիճան դիվանագետ Վան Ինին նախազգուշացրել է հետևանքների մասին, որ կարող են լինել Չինաստանի համար Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա աջակցելու դեպքում։
Չինացի պաշտոնյայի հետ հանդիպումից հետո տված հարցազրույցում Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է, որ Պեկինը դիտարկում է զենք մատակարարելու հարցը Մոսկվային։
«Մենք շատ անհանգիստ ենք, որ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայում մահաբեր աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը։ Ես հասկացրել եմ, որ դա լուրջ հետեւանքներ կունենա մեր հարաբերությունների վրա», - ասել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը շուտով կհրապարակի ավելի շատ մանրամասներ:
Երկու գերտերությունների բարձրաստիճան դիվանագետները հանդիպել են չբացահայտված վայրում՝ Մյունխենում գլոբալ անվտանգության համաժողովի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։
Ավելի վաղ, ելույթ ունենալով համաժողովի ժամանակ, Վան Ին կրկնել էր երկխոսության կոչը և առաջարկել եվրոպական երկրներին «հանգիստ մտածել» այն մասին, թե ինչպես վերջ տալ պատերազմին:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոսել է Ռուբեն Վարդանյանի մասին և ասել, թե որ դեպքում կբանակցի Արցախի հայերի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենի համաժողովի շրջանակներում տեղի ունեցած պանե...
«Ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ». Վարդանյանն ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը
Ավանդույթ կա խոսել պաշտոնավարման 100 օրվա մասին: Ամփոփել՝ ինչ ես հասցրել անել, ինչ խնդիրներ ես արձանագրել, ինչ անե...
Վրաստանի վարչապետը` Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մասին
«Ուրախ էի մասնակցել Մյունխենի անվտանգության համաժողովի պատմական նստաշրջանին։ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ...
Հարավային Կովկասի հանդեպ միջազգային ուշադրության թուլացումը ռիսկեր է պարունակում. Փաշինյան
Միջազգային ուշադրության թուլացումը Հարավային Կովկասից իր մեջ անվտանգության ռիսկեր է պարունակում։ Այս մասին հայտարարել է...