ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուղղաթիռը անհետացել է ռադարներից, այնուհետև վթարային վայրէջք է կատարել․ ՌԴ

Սախալինի ռադարներից անհետացած Robinson ուղղաթիռը հայտնաբերվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը։

 

Գործակալության տվյալներով՝ նա վայրէջք է կատարել Կրասնայա լեռից հյուսիս-արևելք։

 

Դեպքի վայր է մեկնել 18 փրկարարներից կազմված ձնագնացներով ցամաքային խումբ։

 

Ավելի վաղ արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել էին, որ Robinson ուղղաթիռը ռադարներից անհետացել է Սախալինի շրջանի Կրասնայա լեռից հյուսիս-արևելք։ Ինքնաթիռում երեք մարդ է եղել, բոլորն էլ ողջ են, սակայն կա մեկ տուժած։ 

 

Amur Mash Telegram ալիքի փոխանցմամբ՝ ուղղաթիռը պետք է վայրէջք կատարեր Նևելսկի շրջանի Օլենյա Գորկա վայրէջքի վայրում, սակայն աղետի ազդանշան է տվել և անհետացել։