ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պակիստանում ահաբեկիչները հարձակվել են ոստիկանության գլխավոր գրասենյակի վրա
Ահաբեկիչները հարձակվել են Պակիստանի Կարաչի քաղաքում ոստիկանության գլխավոր գրասենյակի վրա։ Այս մասին գրում է Readovka-ն։
Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ մի խումբ ծայրահեղականներ հարձակվել են քաղաքի կենտրոնում գտնվող ոստիկանության շենքի վրա, մի քանի զինյալներ արդեն մտել են իրավապահների գրասենյակ։
Դեպքի վայրում ինտենսիվ կրակոցները շարունակվում են, ոստիկանությունը հայտնում է առնվազն հինգ նռնակի պայթյունի մասին:
Քաղաքում երթեւեկությունը կաթվածահար է։ Նշվում է, որ ոստիկանությունը համալրում է խնդրում, իսկ զինյալների նպատակը դեռևս հայտնի չէ։