ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահաբեկչություն է կանխվել. կասկածյալները զինված դիմադրություն են ցույց տվել. ՌԴ

 Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ահաբեկչություն է կանխել Կալուգայի շրջանում: Նշվում է, որ ձերբակալության ժամանակ կասկածյալները զինված դիմադրություն են ցույց տվել: Հայտնում են ՌԴ գերատեսչությունից:

 

Արդյունքում Կալուգայի մարզում լիկվիդացվել են Կենտրոնական Ասիայի հանրապետություններից երկու հոգի: Նրանք ահաբեկչություն էին ծրագրում քիմիական արդյունաբերական ձեռնարկության վրա։

 

Ահաբեկչություն նախաձեռնածները հավատարմության երդում էին տվել «Իսլամական պետությանը» և ահաբեկչությունից հետո ծրագրել էին մեկնել Սիրիա։