Պետք է ատամ ցույց տալ․ Զատուլինը՝ Բաքվից Կիև ուղարկաված օգնության մասին
Ռուսաստանը պետք է արձագանքի ԱՊՀ գծով գործընկերների` Ուկրաինային ուղղված աջակցությանը։ «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում այս հայտարարությունն է արել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահին շնորհակալություն էր հայտնել աջակցության և ցուցաբերած մարդասիրական օգնության համար։
«Ադրբեջանն Ուկրաինա սպառազինություն է մատակարարում, 2022 թվականի արտադրության ականներ է մատակարարում, մենք դրա վրա աչք ենք փակում։ Ստիպված ենք փակում, քանի որ սրացում չենք ուզում։ Մենք փորձում ենք պահել սահմանը, բայց պետք է ժամանակ առ ժամանակ ատամներ ցույց տանք», – ասել է Զատուլինը։
Քաղաքական գործիչը համոզված է` Ռուսաստանին կդադարեն հարգել, եթե Մոսկվան չարձագանքի հարևան պետությունների` Ուկրաինային ուղղված աջակցությանը։
«Հիմա ոչ միայն Ադրբեջանի մասին եմ խոսում, այլ նաև Ղազախստանի հետ կապված, բոլոր մյուսների», – հավելել է նա։
Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանը նախորդ տարվա արտադրության 120 մմ ականներ է մատակարարել Ուկրաինա։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանի հայտարարությունը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդ...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Միրզոյանի այցը Թուրքիա
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա։ «Ես ինձ իրավուն...
Այսօր Հայաստան է ժամանելու 100 դիտորդ, այդ թվում՝ 8 ժանդարմ և 15 գերմանացի ոստիկան
ԵՄ երկրներից այսօր Հայաստան է ժամանելու մոտ 100 դիտորդ, այդ թվում՝ ֆրանսիական ժանդարմերիայի 8 սպա (նրանք գտնվում են ՆԳՆ-...
Դատարանը բավարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնոր...