ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում է
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն աջակցություն ցուցաբերելու համար այցելել է Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: Նա Թուրքիայի նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ավելի վաղ նա հանդիպել էր արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնել իր ցավակցությունն ու զորակցությունը երկրաշարժի կապակցությամբ։
Ստոլտենբերգը նաև նշել էր, որ սա դաշինքի ստեղծումից ի վեր դրա անդամ երկրների տարածքում տեղի ունեցած ամենամեծ աղետն էր։
Անդրադառնալով Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը՝ նա ասել էր, որ ժամանակն է այդ երկրներին ներառել դաշինքի կազմում, քանի որ Մադրիդյան հանդիպումից հետո նրանք էական քայլեր են կատարել։
Ստոլտենբերգն Ադանայի 10-րդ տանկային ռազմաբազայում էլ հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։
Վերջինս շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի աղետների դեմ պայքարի եվրո-ատլանտյան համակարգման կենտրոնի կողմից 2000 վրան Թուրքիայի աղետի գոտներ ուղարկելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է բարձր մնալ. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է բարձր մնալ: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախ...
Նազելի Բաղդասարյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական,...
Ռուսաստանը Մոլդովայի վրա հարձակվելու ծրագիր է նախապատրաստում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իր ելույթի ժամանակ հայտարարել է,...
ԵՄ-ն Հայաստան կուղարկի 100 հոգանոց առաքելություն. մանրամասներ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը տեղեկացրել է, որ Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգա...