ԵՄ-ն Հայաստան կուղարկի 100 հոգանոց առաքելություն. մանրամասներ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը տեղեկացրել է, որ Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգանոց առաքելություն: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ին:
Հունվարի 23-ին կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը նպաստելու է սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ակնկալվում է, որ առաքելության մանդատը կլինի երկու տարի, նրա օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։
Ուրբաթ օրը ֆոն դեր Լայենը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«ԵՄ-ն վստահելի գործընկեր է Հայաստանի համար: Հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկվի 100 հոգանոց առաքելություն՝ խթանելու խաղաղությունն ու կայունությունը: Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը և կշարունակենք զարգացնել երկրի կարողությունները՝ մեր տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակում»,-հանդիպումից հետո ԵՀ ղեկավարը գրել է Twitter-ում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել էր Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության տեղակայումը և հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները, ԵՄ-ի փորձերը դուրս մղել:
Նմանատիպ հոդվածներ
«Ձեր համար կռվելը հիմարություն էր». ադրբեջանցիները զայրացած են, քանի որ Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Այս մասին հայտարա...
Հայտնի է` ինչ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքե...
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն. Բլինկեն
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն, Մյունխենում երկու երկրների ղեկավարների...
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում. Մակրոն
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում: Այսպիսի գրառում է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն...